Գառնիկ Իսագուլյանը գրել է.
Երեկ Եռաբլուր պանթեոնում հողին հանձնեցինք 1988թ. Ղարաբաղյան շարժման հիմնադիր, հայ ժողովրդի փառապանծ զավակ Իգոր Մարատի Մուրադյանի աճյունը: Այս կապակցությամբ Իգոր Մուրադյանի մարտական ընկերները, ծանոթներն ու հարազատները ցանկանում են իրենց խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին իրենց զորակցությունն ու աջակցությունը բերեցին մեզ՝ հավուր պատշաճի հուղարկավորությունը կազմակերպելու հարցում. մասնավորապես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ում հանձնարարությամբ Արցախից հատուկ պատվիրակություն էր ժամանել ՀՀ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հանձնարարությամբ ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանին, փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանին, Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխոստիկանապետ Սամվել Հակոբյանին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանին, Ոստիկանության պատվո պահակախմբին և բոլոր նրանց, ովքեր իրենց դյուզն ինչ մասնակցությունն են բերել այս արարողությանը:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որ նրանք իրենց համեստ մասնակցությունն ու խոնարհումը բերեցին Իգոր Մուրադյանի հոգեհանգստի արարողությանը: