Այվազովսկու կտավները գտել են 19-րդ դարում Ղրիմի ափերի մոտ խորտակված նավում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այվազովսկու կտավները գտել են 19-րդ դարում Ղրիմի ափերի մոտ խորտակված նավում

Ավելի քան 10 կտավ, այդ թվում, ենթադրաբար, Այվազովսկու վրձնին պատկանող ստեղծագործություններ են գտնվել 19-րդ դարավերջին Ղրիմի ափերի մոտ խորտակված «Գեներալ Կոցեբու» նավում:

Գտնված կտավները վատ են պահպանվել, քանի որ 120 տարի եղել են ծովի հատակին: Մասնագետներն այժմ փորձում են վերականգնել Այվազովսկու հեղինակային իսկությունը:

Կտավները գտնվել են առաջին դասի ուղևորների նավախցերում: Այդ մասին հայտնել է ստորջրյա արշավախմբի ղեկավար Ռոման Դունեևը՝ գրում է life.ru-ն:

«Գեներալ Կոցեբուն» Սուեզի ջրանցքը հատած առաջին ուղևորատար նավն է եղել: 1895թ. այն խորտակվել է՝ բախվելով «Պենդերակլի» նավին: Նավի ուղևորների մեջ է եղել նաև Հովհաննես Այվազովսկին»,- ասել է արշավախմբի ղեկավարը:

«Ճանապարհորդությունների ընթացքում Այվազովսկին սովորաբար շատ էր աշխատում: Մենք շատ այլ դեպքեր էլ գիտենք, երբ նա կնարել է նավըի վրա, ուստի հնարավոր է, որ «Գեներալ Կոցեբուն» վրա էլ է ինչ-որ բան նկարել», – մենկանբանել է Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրեն Տատյանա Հայդուկը:

«Գեներալ Կոցեբուն» գտնվում է Ղրիմի թերակղզուց արևմուտք, Տարքանկուտ նրվանդանից մոտ 12 մղոն 40 մ խորության վրա: Արշավախմբը հունիսի 22-ին կշարունակի ուսումնասիրել նավախցերը`հույս ունենալով գտնել այլ արտեֆակտներ:

 



Նման նյութեր