Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ կից գրառման մեջ նշելով, որ ինքը դարձել է «Քաղացիական պայմանգիր» կուսակցության անդամ:
«Սիրելի հայրենակիցներ
Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:
Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում:
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!
Կաշը գնաաաաաց…»: