ԱԱ-2018-ի հանդիպումների ընթացքում երկրպագուների ամենաշատ օգտագործած հեռախոսները
Advertisement 1000 x 90

ԱԱ-2018-ի հանդիպումների ընթացքում երկրպագուների ամենաշատ օգտագործած հեռախոսները

«SmartIndex»-ը հետաքրքիր վիճակահանություն է ներկայացրել:

Միջինով հաշվարկվել են Աշխարհի առաջնության հանդիպումների ընթացքում երկրպագուների օգտագործած հեռախոսների մոդելները:

Ըստ «SmartIndex»-ի՝ Ռուսաստանում ստադիոն հաճախող երկրպագուներն ամենաշատն օգտագործում են iPhone 7 սմարթֆոններ, հաջորդում են iPhone 6 հեռախոսները, իսկ 3-րդ տեղում iPhone X-ն է:

Աղբյուրը նշում է նաև, որ ԱԱ 2018-ի ամենահարուստ և ներկայանալի երկիրը Սաուդյան Արաբիան է. արաբական թերակղզուց այժմ Ռուսաստանում կան 6 հազարից ավելի ներկայացուցիչներ: Նրանց մեծամասնությունը օգտագործում է iPhone X: Ամենաաղքատ ներկայացուցիչներն ունի Սենեգալը: Երկրի 600 ներկայացուցիչներ Ռուսաստան են եկել Samsung Galaxy J2-ով:

armsport.am