Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները խնդրել են փոխել մարզչին Նիգերիայի հետ առաջիկա խաղից առաջ:
Այս մասին գրում է TASS-ը: «Ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխարինել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում եմ մարզչին փոխարինի նրա օգնականը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց խորվաթներից 3:0 հաշվով:
Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանին, որն իր տեղն ապահովել է փլեյ-օֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ: