Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել. armtimes.com

Մեր տեղեկություններով, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում նա ակտիվորեն սկսել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ և անգամ ստացել էր նրանից հրահանգ, որ իրավիճակի թեժացման պարագայում հրաժարական է տալու:

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին՝ իր սեփական դիմումի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

armtimes.com



Նման նյութեր