Տիգրան Սարգսյանը ժամանակին ուզում էր խլել․ Փաշինյանի համար ամենաուրախը ես եմ․ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Սարգսյանը ժամանակին ուզում էր խլել․ Փաշինյանի համար ամենաուրախը ես եմ․ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր

Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից: Նրանք հունիսի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: Աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է:

Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար:  Նրանք նշում են, որ իրենց վաստակած ֆինանսական ծավալներն այնքան չեն, որ կարողանան տեղի թանկ վարձավճար տալ: Դրանից բացի, աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»:  Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:

Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունվար ամսից աշխատողների հետ ունեն կնքած պայմանագիր այն մասին, որ և՛ հին, և՛ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ:

Լրագրողների դիտարկմանը, թե նա աշխատողներին ահաբեկում է, Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ եթե նման բան պնդողներ կան, ապա թող դիմեն իրավապահներին:

Տեսանյութը՝ azatutyun.am, tert.am