ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով:
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,- գրել է նա։
Կոստանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարում էր մայիսի 21-ից: