Արմեն Մուրադյանի հրապարակումը.
Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում:
Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:
Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:
Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ: