Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ իրենք արդեն 6 ժամ է դատարանում են, ձերբակալման ժամը լրացել է և դատավորն էլ հայտարարել է, որ ազատ են ու կարող են հանգիստ դուրս գալ այնտեղից Մանվել Գրիգորյանի հետ:
Սակայն Մանվել Գրիգորյանը հրաժարվում է՝ ասելով, որ ինքը չի ուզում խոչընդոտել նախաքննությանը:
«Մենք այս պահին առաջինն ունենք պատվի խնդիր: Չեմ իմանում՝ ով ինչ ա ուզում ապացուցի, ամենաշատը ինձ ա պետք ապացուցել իմ մեղավորության մասը: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան ա մտածում իմ մասին, բայց ես ցանկանում եմ ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու կամ խուսափելու»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Փաստաբանն այս տեսանյութը տեղադրել է 40 րոպե առաջ: