Հայաստանի քաղաքացին իր Mercedes-ով Բելառուսի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Գրոդնոյի բաժանմունքի մաքսատան աշխատակիցների կողմից։ Նրա մեքենայում սահմանապահները գտել են անհամար քանակի հին իրեր` առավելապես փողեր, հաղորդում է Գրոդնոյի մաքսատան կայքը։
«Մոտ երեք հազար միավոր մշակութային արժեք, այդ թվում` Հռոմեական կայսրության և Բյուզանդիայի ժամանակների, տեղավորել են ավտոմեքենայի թաքստոցում», — ասվում է հաղորդագրությունում։
Մասնավորապես, Mercedes-ի խորքերից հանել են մոտ 1000 մետաղադրամ և տարբեր պետությունների ավելի քան 1700 թղթադրամներ, գրպանի և ձեռքի ժամացույցներ, մեդալիոններ և այլն։
Առգրավված գրեթե բոլոր առարկները մշակութային արժեք են ներկայացնում, հատկապես հին մետաղադրամները և Հռոմեական կայսրության ու Բյուզանդիայի ժամանակների թղթադրամները, XIII դրամի արաբական դիրհամները, XIX դարի վերջի ֆրանսիական գրպանի ժամացույցները, մեքսիկական մեդալիոնները և XIX դարի սկզբի հուշամեդալները։
Ապրանքն առգրավված է, հային տուգանել են և բաց թողել։