ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից
Advertisement 1000 x 90

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից

Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաև մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Հայկ Հարությունյանը:

«Մենք դեռ հույս չունենք, որ Հայաստանում սեփական գազ և նավթ կգտնենք, բայց արդեն հստակ գիտենք, որ արևային էներգետիկայով էժան էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Էլեկտրական մեքենաները դրական կնպաստեն էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, քանի որ կծառայեն, որպես կուտակիչներ։ Դրա համար ընդամենը պետք է, որ պետությունը ազատի այս մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի կիրառումը և փոխհատուցի մաքսատուրքը (չի կարող ինքնուրույն ազատել, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք)»,-գրել է Հայկ Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ այս քայլը երկարաժամկետ հարկային եկամուտների վրա դրական ազդեցություն կունենա, քանի որ այդ մեքենաների «վառելիքը» հիմնականում արտադրվելու է Հայաստանում։