Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հրավերով  ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին

«Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ուղիղ, ազնիվ կերպով քննարկում ենք ունեցել, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի»,- ասել է
Փաշինյանը:



Նման նյութեր