Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
65 թ. Տրդատ Արշակունին 3000-ոց շքախմբով ճանապարհվեց Հռոմ, որտեղ էլ Ներոնի ձեռամբ թագադրվեց Մեծ Հայքի արքա։ Հռոմ ու Նեապոլիս քաղաքներում Հայոց թագավորի պատվին մեծ հանդիսություններ կազմակերպվեցին։ Մի օր էլ Տրդատը պանկրատիոն դիտելիս (բռնցքամարտի ու ըմբշամարտի տարրերից կազմված մենամարտի տարատեսակ), տեսնելով, որ մենամարտիկներից մեկը վայր ընկնելուց հետո ծեծվում է հակառակորդի կողմից, բացականչում է․ «Մարտն անարդար է, քանզի արդարացի չէ ընկածին ծեծելը»։ Ներկաներին թեև զարմանալի թվաց օտարականի դիտողությունը, բայց և հասկանալի, վեհ ու բարոյական։
Դիոն Կասիոս Կոկկեյանոս,«Հռոմեական պատմություն»