Տարոնի մասով «տուշոնկան» ու կոնյակն, անգամ գողացված գազոնը, ու գարունը մեզ շոյող կակաչները քնքույշ նամակները չեն տպավորի․․․ Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

Տարոնի մասով «տուշոնկան» ու կոնյակն, անգամ գողացված գազոնը, ու գարունը մեզ շոյող կակաչները քնքույշ նամակները չեն տպավորի․․․ Կարմեն Դավթյան

Բանը․
-Էն բանը․․․
Ասում են` առաջիկայում էլ Տարոնի տուն մտնելու մասին են «կինո» ցույց տալու․․․
-Ռեժիսյուրայի առումով մեր «նյու-ֆելնիները» հաստատ խնդիր են ունենալու․․․
-Որովհետև Մանվելի «կինոն» օսկարյան էր․․․
– Ահավոր տպավորիչ։ Ահավոր․ թե գլխավր դերակատարի, թե սցենարի, թե՝ կասսայի․․․
-Բայց, հասկանում եք՝ երկրաչափական պրոգերսիայի կարիք կա․․․
– Տարոնի մասով «տուշոնկան» ու կոնյակն, անգամ գողացված գազոնը, ու գարունը մեզ շոյող կակաչները քնքույշ նամակները չեն տպավորի․․․․ չէ, չե՝ն տպավորի ու շոկ պատճառի․․․
-Նյու-իշխանությունները, թանկագին ԱԱԽ-ն․ Մեծն իշխանիկ Նիկոլն արդեն «ընտելացրել են» փոքրիկ իշխանիկներիս՝ Հայաստաի հպարտ քաղաքացիներիս․․․
-Հասկաոււմ եք՝
-Առանվազն պետք է մի քանի «Սմերչ», մի երկու սուզանավ ու երեքից-չորս միջուկային մարտագլխիկ․․․ հայտնաբերվի Տարոնի նկուղում․․․
-Որպեսի «the show must go on»…
-Պարոնյաք․․․ նիշը բարձր է բռնվել ախր․․․
Ուրեմն․․
Հ․Գ․
-Օ՜ն, առաջ, տղե՝րք․․․ և հիշե՝ք․
-Գագիկ Խաչատրյանի դեպքում հեշտ է լինելու
-Յուքոմի շնորհիվ միանգամից հայտնվելու եք տիեզերական նոր «նոր իզմերենիայում»՝ 20-D ձևաչափում․
-Մի հապաղեք, սնիգերսվեք․․

Կարմեն Դավթյան