Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված ամենագնացները հանձնվել էին Բակո Սահակյանին. «Կարևորի մասին» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված ամենագնացները հանձնվել էին Բակո Սահակյանին. «Կարևորի մասին»

«Ռուսահայերի նվիրաբերած ամենագնացները մեծ շուքով հանձնվել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարում է անկախ փորձագետ Հայկ Բալանյանը և հարց հնչեցնում՝ ինչպե՞ս են այդ մեքենաները հայտնվել Մանվել Գրիգորյանի ազգականների վրա գրանցված:

«Ստացվում է՝ նույնիսկ առձեռն հանձնումը ոչ մի երաշխիք չէր, որ բանակին հանձնվածը բանակի սեփականությունը կդառնա և չի հանձնվի մասնավորի ձեռքը:

Տվողներն էլ շատ լավ գիտեին, որ առյուծի բաժինը պետք է գողացվեր: Պետք է գողացվեր, որովհետև քաղաքական հենարաններից մեկը պետք է կերակրվեր, ինչպես մնացած տարրերը: Տրամադրվում էր պետական գանձարանը թալանի, և փոխարենը ստացվում էր իշխող վերնախավի վերարտադրություն»,- ասում է Բալանյանը:



Նման նյութեր