«Հայաստանի վարչապետը կարող է ադրբեջանական հասարակությանը դիմել հատուկ տեսաուղերձով»
Advertisement 1000 x 90

«Հայաստանի վարչապետը կարող է ադրբեջանական հասարակությանը դիմել հատուկ տեսաուղերձով»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած վերջին շրջանում Հայաստանի վրա ադրբեջանական քարոզչական փաստացի հարձակմանը, որպես ինչ-որ առումով անսպասելի հակազդեցության քայլ, մենք ունենք հուժկու և անզուգաչափ պատասխան հասցնելու աննախադեպ հնարավորություն, որը ձեռքից բաց թողնելը, կարծում եմ՝ աններելի շռայլություն կլինի։

Հայաստանի վարչապետը՝ որպես Հարավային Կովկասի այժմ ամենաժողովրդավարական պետության ղեկավար, կարող է ադրբեջանական հասարակությանը դիմել հատուկ տեսաուղերձով, որի ընթացքում Ադրբեջանի հասարակական տրամադրություններում առկա լարման կետերի հստակ զատորոշմամաբ կարելի է թիրախավորել և քարոզչական ազդեցություն գործադրել ոչ միայն այդ հասարակության վրա՝ որպես մի ամբողջություն, այլ նաև դրա առանձին հատվածների՝ «ժողովրդավարական» ընդդիմության, Նախիջևանի բնակչության, տեղաբնիկ ժողովուրդների, տարածքային և տնտեսական առանձին կլանային խմբերի և այլոց վրա։

Ներհայաստանյան վերջին զարգացումները և դրանց արդյունքները երբևիցե չպետք է հանգեցնեն մեր հասարակության բևեռացմանը, այլ նախևառաջ իրենց ողջ ուժով պետք է կիրառվեն մեր հանդեպ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող հակառակորդների դեմ՝ ապահովելու համար Հյայաստանի առաջատար դիրքերը՝ որպես ամրագույն պետականությամբ առնվազն հարավկովկասյան գերտերություն»։

Չնայած վերջին շրջանում Հայաստանի վրա ադրբեջանական քարոզչական փաստացի հարձակմանը, որպես ինչ-որ առումով անսպասելի…

Gepostet von Vardan Voskanyan am Samstag, 23. Juni 2018



Նման նյութեր