
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական օրը պայքարի մեջ կմտնեն G, F խմբերի թիմերը:
Երևանի ժամանակով 16:00-ին կխաղան Բելգիան և Թունիսը (G խումբ):
Ժամը 19:00-ին, միմյանց հետ ուժերը կչափեն F խմբից Հարավային Կորեայի և Մեքսիկայի թիմերը: Իսկ խաղային օրը կավարտվի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի և Շվեդիայի դիմակայությամբ:
F խմբում առաջատարները 3-ական միավորով Մեքսիկան և Շվեդիան են: Գերմանիան և Հարավային Կորեան միավոր չունեն: