Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր են փախստականների համար խստացնել սահմանային վերահսկողությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, «Suddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում Ներքին գործերի նախարարը նշել է, որ դա կանեն նույնիսկ այն դեպքում, երբ կանցլեր Անգելա Մերկելը այս հարցի շուրջ չկարողանա համաձայնության գալ ԵՄ-ի գործընկերների հետ:
«Եթե ԵՄ գագաթնաժողովում չգտնվի արդյունավետ որոշում, ապա մենք դուրս ենք հանելու այն միգրանտներին, որոնք գրանցված են Եվրամիության այլ երկրներում»,-ասել է նա:
Գերմանիայի կառավարությունում անօրինական միգրացիայի խնդիրը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների: Հորսթ Զեեհոֆերը ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է լինի միակողմանի կարգով հրամանագիր, ստորագրված երկրի ոստիկանության կողմից, որ սկսեն մերժել կացության իրավունքի տրամադրումը Գերմանիայի տարածքում: Գերմանիայի կանցլերին տրվել է ժամանակ խնդրին լուծում գտնելու համար: Կանցլերն էլ իր հերթին Զեեհոֆերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ իրավասությունների տարանջատման մասին, որը ենթադրում է նաև հնարավորություն իր կողմից ցանկացած նախարարին հեռացնել: