Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ազգային ընտրանու ֆուտբոլիստներն ամբողջությամբ չեն նվիրվում խաղին:
«Երբ ես էի խաղում Արգենտինայի ազգային թիմում, ես նվիրվում էի ամբողջությամբ: Թիմի մյուս լեգենդները ևս այդ կերպ էին վարվում: Կուզենային այնպիսի մի հնարավորություն ունենալ, որ բացատրեի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, թե ինչ նշանակում կրել ազգային ընտրանու մարզաշապիկը»,- Մարադոնայի խոսքերը մեջ է բերում բրիտանական Mirror-ը:
Արգենտինայի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում դեռևս ոչ մի հաղթանակ չի տոնել: Առաջին տուրում «ալբիսելեստեն» ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ, իսկ երկրորդ տուրում խայտառակ պարտություն կրեց Խորվաթիայից 0:3 հաշվով:
Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան կխաղա Նիգերիայի հետ և միայն հաղթանակի դեպքում կկարողանա հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: