Telegraph-ի գլխավոր խմբագիրը հայ տաքսիստի հետ մեկուկես ժամ խոսել է Մխիթարյանի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Telegraph-ի գլխավոր խմբագիրը հայ տաքսիստի հետ մեկուկես ժամ խոսել է Մխիթարյանի մասին. armeniasputnik.am

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը «ճակատագրական» է դարձել Telegraph-ի գլխավոր խմբագրի համար։ Նա նստել է տաքսի, որի վարորդը հայ է եղել, ու մեկուկես ժամ խոսել է Մխիթարյանի մասին։

Վոլգոգրադցի հայ վարորդը Telegraph-ի գլխավոր խմբագրին ստիպել է մեկուկես ժամ խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այս մասին գլխավոր խմբագիր Փոլ Հեյուորդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տոն է շատերի համար։ Սպասարկման ոլորտի աշխատակիցներն էլ բացառություն չեն։

Բրիտանական Telegraph պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Հոյուորդը նստել է մասնավոր տաքսիստի ավտոմեքենան։ Իմանալով ուղևորի բնակության վայրի և աշխատանքի բնույթի մասին՝ հայ վարորդը, օգտվելով առիթից, սկսել է խոսել արժանի զրուցակցի հետ։

«Վոլգոգրադում իմ տաքսիստը հայ էր, և մենք իրար հետ մեկուկես ժամ խոսեցինք Մխիթարյանի մասին։ Հետո նա նարինջ տվեց»,- գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի կազմում 1.5 խաղաշրջան է անցկացրել։ Հայաստանի հավաքականի ավագն, ընդհանուր առմամբ, 64 անգամ է դաշտ դուր եկել` դառնալով 13 գոլի հեղինակ։ 2018 թվականի ձմռանը նա տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ» ակումբ։

armeniasputnik.am