
Կարևոր է, որ ԵԿՄ կառույցը չփակվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
«Մանվելից պրծնել պետք ա, բայց ԵԿՄ-ն փակելը անհեռատես քայլ է: Այն, ինչ ցույց տվեց ԱԱԾ տեսանյութը, դրա պատճառով ԵԿՄ չեն փակում, այլ ասում են թու քո երեսին: Մանվելի Էջմիածնի ֆեոդալներից է եղել, լուրջ պրոբլեմներ է առաջացրել երկրի համար, կռվի դաշտում եղել է ոչ այնքան լավ հրամանատար: Մանվել Գրիգորյանը երկրապահին էլ էր խանգարում: Իր բռիության հետ շփվելու ցանկություն ոչ ոք չուներ»,- նկատեց Վարդանովը: