Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Դատելով վերջին ներհայաստանյան զարգացումներից, կարծում եմ, մեր հասարակության մեջ հիմա որոշակի կերպով գնում է նաև արդեն, ցավոք, արմատավորված սխալ կարծրատիպի փոփոխության մի գործընթաց, որն իհարկե այդքան էլ դյուրին չի լինելու, գուցեև զուգորդվելու է որոշակի ցավագին դրվագներով:
Կառավարման արատավոր նախկին համակարգը, ավելի ստույգ՝ այն երևույթը, որ պետական պաշտոնյան որոշակի կերպով պետք է նաև պարտադիր «փող աշխատող» անձ լիներ՝ դա շատ տարածված մոդել է հիմնականում նախկին Սովետի միջինասիական, այսպես կոչված «խանական» ղեկավարման տիպի երկրներում: Եվ ահա ինչ որ մի պահից այդ ամենը սկսեց ողջ թափով արմատավորվել նաև մեր հասարակության մեջ, երբ նշանակություն չուներ՝ բարձր պաշտոնյա ես, թե ամենացածր օղակի ղեկավար՝ կամա թե ակամա դու դառնում էիր պետությանը զուգահեռ գործող բուրգի մի անբաժան մասնիկը:
Հիմա այդ ամենը պետք է պարտադիր փոխվի, և պետական պաշտոնյան այսուհետ բացառապես աշխատելու է միայն օրենքի սահմաններում: Այլ ելք չկա՝ եթե ուզում ենք վերջապես կայացած պետություն դառնալ: