Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.
Քաղաքական և հանրային տարբեր հարթակներում շատ է խոսվում Սերժ Սարգսյանի իշխանությանը քաղաքական և իրավական գնահատական տալու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:
Իհարկե, գլոբալ առումով այդ իշխանության քաղաքական գնահատականը ժողովուրդը տվեց ս.թ. ապրիլ ամսին, իսկ իշխանության առանձին անդամների գործունեությանը իրավական գնահատան տալը բնականաբար ենթադրում է անձնական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի ամբողջական իրագործում:
Այդուհանդերձ, իմ կարծիքով այդ իշխանությանն արժանիորեն քաղաքական գնահատական տալը կլինի նրանց կողմից խոստացված ու չիրականացված ծրագրերի կյանքի կոչումը:
Մասնավորապես, ցանկացած պարագայում Հայաստանը շահած դուրս դուրս կգա, եթե առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի նոր իշխանությունը ցուցաբերի քաղաքական կամք և սկսի իրագործել նոր ատոմակայանի կառուցումը, «Հայաստան-Իրան» երկաթգծի կառուցումը, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամբողջական կառուցումը, աղքատության հաղթահարումը, 4 միլիոնանոց Հայաստանի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, կոռուպցիայի լիարժեք վերացումը, իսկական ներգաղթի կազմակերպումը և դրա համար անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաների ստեղծումը, դեմոգրաֆիական վիճակի բացասական սալդոյի վերացումը, և բազմաթիվ այլ հարցեր:
Բայց սրան զուգահեռ, մեր երկրի թիվ մեկ հարցը մնում և մնալու է անվտանգության ապահումն ու և Արցախի հակամարտության կարգավորումը:
Սա լրջագույն հարց է Փաշինյանի իշխանության առաջ, որից նա պարտավոր է պատվով դուրս գալ…