Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում պայքարի մեջ կմտնեն C, D խմբերի թիմերը:
C խմբում նույն ժամին՝ 18:00-ին կմրցեն Ավստրալիայի և Պերուի ընտրանիները, իսկ մյուս խաղում Դանիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ: Երկու տուրերից հետո այս խմբի առաջատարը Ֆրանսիայի թիմն է 6 միավորով: 4 միավոր ունի Դանիան, իսկ 1 միավոր Ավստրալիան: Պերուն առհասարակ միավոր չունի:
Մունդիալի մինչ այս ամենասպասված խաղերից մեկը կկայանա D խմբում: Արգենտինան վերջին հնարավորությամբ կփորձի հաղթել Նիգերիային և դուրս գալ հաջորդ փուլ: Նույն ժամին Խորվաթիան կխաղա Իսլանդիայի հետ:
Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: D խմբի միանձնյա առաջատարը Խորվաթիան է, որն ունի 6 միավոր; 3 Միավոր ունի Նիգերիան: 1-ական միավոր ունեն Իսլանդիան և Արգենտինան: