Բաց նամակ հհ Վարչապետ
Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, ձեր երեկվա օնլայն պատասխանից հասկանալի է դառնում, որ մտահոգված էք թե ինչ դեղամիջոցներեն կիրառվում մեր երկրում և դա գտնվում է ձեր վերահսկողություն տակ ։ Սակայն դուք այդքանել ուշադրություն չդարձրեցիկ գրառման մեջ առկա բուն իմաստին ։ Միեւնույն ժամանակ, հույս ունենալով որ դուք հետեվողական կլինեք ,ասելով որ պատրաստ եք քնարկել և քննության միջոցով պարզել այն դեպքերը ,որոնք կապ ունեն բժիշկների կողմից թույլ տված սխալները , որի պատճառով իմ 4.5 ամսեկան երեխան մահացավ ։
2018թ.-ի հունվարի 15-ին ծնվել է մեր դուստր` Էվելինա Գրիգորյանը: Հղիության ամբողջ ժամանակահատվածը կնոջս մոտ ընթացել է նորմալ, առանց որևէ պաթոլոգիաների, երեխան ծնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում լիովին առողջ: Արդեն տանը երկու շաբաթ անց երեխայի մաշկի վրա նկատվեց ցան, որը տարածեց ամբողջ մարմնով, դա մեզ շատ անհանգստացրեց: Դիմել ենք Հերացու անվ. պոլիկլինիկա, որտեղ հաշվառված է երեխան: Երեխային սպասարկող բժշկուհի` Ռուզաննա Թորգոմվնան կատարել է նշանակումներ` տարբեր քսուկներ, օճառ, դեղաբույսերով լոգանք և պրոբիոտիկ MEGA-L, որը իր կողմից հատկացված զեղջի կտրոնով գնել ենք իր իսկ նշած դեղատնից: Սակայն երեխայի մոտ ոչ մի դրական փոփոխություն չէր նկատվում: Մեր բազմաթիվ խնդրանքներին, որ գուցե անհրաժեշտ է կատարել ավելի լուրջ հետազոտություն, հանձնել արյան անալիզ, մենք ստացանք բացասական պատասխան, պատճառաբանելով, որ նշանակված կոսմետիկ պարագաները և կնոջս կողմից պահպանվող սննդակարգը բավական է:Երեխայի վիճակը ոչ մի կերպ չէր կարգավորվում /ի դեպ ունենք երեխայի բոլոր նկարները, ալերգիկ ցանի տարբեր` սուր և թեթև վիճակներում/ լսեցինք մեկ այլ բժշկուհու խորհուրդները` Մարինա Բարատովայի, որը նկատեց որ ունենք շատ առողջ բալիկ, խորհուրդ տվեց հանձնել արյան անալիզ, որը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել վիճակի վերաբերյալ: Եղանք Արաբկիր մանկական պոլիկլինիկայում/ 22-02-2018թ./, կատարվեց համապատասխան արյան հետազոտություն, որտեղ հաստատվեց ալերգիայի նկատմամ «տիտրը» բարձր է: Հերքվեց բոլոր քսուկների օգտագործման անհրաժեշտությունը, կնոջս նշանակվեց «Zirteq» հակաալերգիկ հաբեր, որը նպաստեց երեխայիս մաշկն ավելնորդ քսուկներով գռգռելուն և օրերի ընթացքում մաշկը և երեխայի անհանգստությունը լիովին կարգավորվեց: Մեկ ամիս անց այցելել ենք տեղամասային` Հերացու անվ. պոլիկլինիկա, որտեղ բացի մանկաբույժ` Ռուզաննա Թորգոմվնայից երեխային հետազոտել են նյարդաբանը, վիրաբույժը և ԼՈՌ մասնագետները: Երեխայի մոտ նկատվել է կոկորդի թեթև կարմրութուն, որը բացատրվել է մայրական կաթ ընդունելու հետևանք, աջ ականջում չնչին դեղին գոյացություն: Ռուզաննա Թորգոմվնայի կողմից համարվեց որ դրանք բարդություններ չեն և կարելի է կատարել պատվաստում, բայց մեք հրաժարվեցինք պատճառաբանելով, որ եթե չեք կատարում արյան հետազոտություն, մեր երեխայի ներկայիս ձեր իսկ ԼՈՌ մասնագետի կողմից նշած սիմպտոմները անհանգստացնող են, այս փաստը ոչ մի տեղ չի արձանագրվել: Հարկ եմ համարում նշել, որ այդ ժամանակահատվածում երեխայիս վիճակը բավականին լավ էր, ավելացել էր քաշը հասակը, սկսել էր գղգղալ, ոտքերով ամուր հրել, ճանաչում էր հարազատներին, ժպտերես նորմայի սահմաններում զարգացող բալիկ էր, ընդունում էր միայն վիտամին D-է: Մաշկի վրա հազվադեպ էր նկատվում ցանը հիշեցնող կետիկներ, որի նկատմամբ միշտ ուշադիր ենք եղել հետևելով կնոջս սննդակարգին: Հաջորդ այցելությունը նշանակված էր մայիսի 5-ին, մենք էլի պահանջեցինք ապահովության համար կատարել նախնական արյան անալիզ, կրկին լսեցինք որ ալերգիկ վիճակը հիմք չի հանդիսանում պատվաստման հետաձգմանը կամ բարդույթների առաջացմանը, այդ պահին երեխայիս նորմալ վիճակը մեզ թույլ տվեց համաձայնվել: Երեխան ընդունեց ԱԿԴՓ 1, պոլիոմելիտ 1, պատվաստումը առաջին օրը ունեցավ 38,2 ջերմություն, կատարել ենք բժիշկի բոլոր խորհուրդները: Հաջորդ օրը գրանցվել է 37.0 ջերմություն, հետագա օրին երեխայի վիճակը լավացավ: Նկատելի փոփոխությունը միայն անհանգիստ քունն էր, շուտ, շուտ էր արթնանում, նկատվում էր անհանգստություն:
Հաջորդ պատվաստումը նշանակված էր հունիսի 5-ին, դրանից մի քանի օր առաջ երեխայի գլխի շրջանում մի քանի անգամ նկատվեց սառը քրտնարտադրություն, գլխի ձախ կողմի հետնամասում` մաշկի տակ մոտ 8 մմ փոքրիկ գոյացություն:
Հունիսի 5-ին այցելեցիք Հերացու անվ. պոլիկլինիկա, պարզվեց որ մեր բժշկուհին արձակուդում է, մեզ ընդունեց Սուսաննա Սերգեյեվնան, նրան ներկայացրեցինք մեզ անհանգստացնող բոլոր սիմտոմները և էլի ստացանք շատ պրիմիտիվ պատասխաններ` «քրտնում է որովհետև շոգ է, այդպես էլ է պատահում», իսկ գլխի վրա առաջացած գոյացության վրա ընդհանրապես չնայեց: Չափեց երեխայի ջերմությունը`36,9-էր, փաստորեն մոտ էր 37,0-ին, նկատեց որ իբրև տաք ենք հագցրել, խնդրեց հանել հագուստը մեկ անգամ ևս չափեց նույն ջերմաչափով, սակայն որպեսզի մեզ արագացնեն սնդիկով ջերմաչափը կտրուկ փոխարինվեց էլեկտրոնային ջերմաչափով / սիթիզեն մակնիշի/ որը ցույց տվեց 36,4 մարմնի ջերմաստիճան: Սուսաննա Սերգեյեվնան համարեց որ երեխան լիովին առողջ է, մեր անհանգստությունները անհիմն են և ուղակեց պատվաստում ստանալու: Ինչպես կարգն է սպասել ենք 30-40 րոպե նոր գնացել ենք տուն: Տանը երեխան դարձավ անհանգիստ, քնում էր կարճատև միայն ձեռքերի վրա, ջերմություն չունեցավ, չնայած որ սպասելի էր, հակառակը ջերմությունը իջել էր, փոխվել էր շնչառության ռիթմը, ավելացել քրտնարտադրությունը ախորժակը նվազել էր 80 տոկոսով: Հաջորդ առավոտյան կնոջս զանգահարում է պոլիկնիլիկայից Հասմիկ անունով բուժքույր, հետաքրքվում է երեխայի ընդհանուր վիճակով, սակայն լսելով կնոջս անհանգստությունը, բացատրում է որ այդ ամենը հետպատվաստման նորմալ ընթացք է: Այդ գիշեր / 6-ից – 7-ը/ երեխան ավելի անհանգիստ դարձավ, նվում էր, ախորժակ չուներ, գունատ էր կարելի է ասել ընթանրապես չի քնել: Առավոտյան զանգահարեցինք բուժքույր Հասմիկին, բացատրեցինք իրավիճակը, ասեց եկեք պոլիկնիլիկա: Հունիսի 7-ին, ժամը 12-ին հասնելով պոլիկնիլիկա անմիջապես մտել ենք պատվաստման կաբինետ Սուսաննա Սերգեյեվնայի մոտ, մենք տագնապով և խուճապի մեջ բացատրեցինք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի, երեխան տնքում է անհասկանալի ցավերից, գույնը սփրտնած է, մեր ժպտերես բալիկը հազիվ է արձագանքում մեզ, նա շոշափեց երեխայի ականջի մոտ հայտնելով որ իր կարծիքով ականջն է ցավում, մոտենանք ԼՈՌ բժիշկին: Արագ բարձրանում են 2-րդ հարկ ի զարմանաս մեզ համարյա բոլոր կաբինետները փակ էին, հանդիպեցինք մի բուժքրոջ, որը շատ գռեհիկ ձևով պատասխանեց, որ մենք անհասկացող ենք, բժիշկը արդեն գնացել է, նա ուրիշ տեղ էլ է աշխատում, կինս արագ մոտենում է ընդունարան պահանջում է համապատասխան օգնություն, իսկ ես զգալով որ իրավիճակը անկառավարելի է զանգ եմ տալիս ՀՀԱՆ – թեժ գիծ բարկացաց բացատրում եմ որ երեխաս ծայրահեղ վատ վիճակում է և մեզ այս հաստատությունում լուրջ չեն վերաբերվում, մի քանի րոպե անց ինձ ասում են դիմեք գլխավոր բժիշկ` Աննա Յուրեվնային, որը պարզվեց երկրում չէ , պաշտոնակատարը ևս տեղում չե, պաշտոնակատարի փոխարինողը ևս տեղում չե: Մեր բարձրացրած աղմուկից մոտենում է ավագ բուժքույր Նվարդ Ներսիսյանը, ուղեկցում է նույն Սուսաննա Սերգեյեվնայի մոտ, որը հեռախոսով կանչում էր ԼՈՌ բժիշկին: Մոտենում է Հովեյան Մարինեն, զննում և ասում է որ ականջը չնչին բորբոքված է, ի դեպ դա կար նաև երկու ամիս առաջ, մի փոքր կարմրած է կոկորդը, որը լացելու հետևանք է, և որ սրանք չեն կարող այսպիսի սուր ցավերի պատճառ դառնալ: Դուրս գրեց հանգստացնող կաթիլներ, նշանակեց հաջորդ օրվա այց: Միջանցքում մեզ մոտեցավ ավագ բուժքույր Նվարդ Ներսիսյանը, ներեղություն խնդրեց ստեղծված իրավիճակի համար, սակայն նշեց /տեսնելով երեխայի վիճակը/ որ սա առիթ չէ այսքան տագնապ բարձրացնելու համար: Մենք նորից ենք մտնում Սուսաննա Սերգեյեվնայի մոտ, պահանջելով որ նա ավելի մանրակրկիտ զննի երեխային, շատ դժգոհ, շոշափեց որովայնի հատվածը, ասեց գազիկներ են հավաքվել, նշանակեց գլիցինային մոմիկ: Մեզ հանգստացնելու համար փորձում էր երեխային ոտիկների վրա կանգնացնել, սակայն նա շատ թույլ էր և չէր կարողանում: Եվս մեկ անգամ մեզ հանգստացրեց համոզելով, որ անհիմն ենք այսքան տագնապ բարձրացրել, խորհուրդ տվեց տանը մի քանի անգամ փորիկի վրա դնել արդուկով տաքացրած շոր, երեկոյան զանգահարել իրեն: Տանը նկատեցինք որ ոչ մի դրական շարժ չկա, հակառակը երեխան մեծի նման տնքոցներ էր հանում, ցավերից տանջվում է: Ես արագ վազում եմ Մոսկովյան փողոցի վրա գտնվող մեկ այլ պոլիկնիլիկա, Մարինա Բարատվայի մոտ խնդում եմ նրան գալ մեր տուն, մեկ երկու բառով նկարագրում եմ երեխայի վիճակը, նա ինձ անմիջապես, առանց ժամանակ կորցնելու հորդորումով ուղարկում է մանկական հիվանդանոց` Մուրացանի անվ., կամ Արաբկիր բուժ. հաստատություն: Առանց հապաղելու, առաջին իսկ պատահած տաքսիով հասանք Արաբկիր հիվանդանոց, որտեղ առանց վարանելու, առանց հարցեր տալու կատարեցին համապատասխան զննումներ, կանգ առան կրծքավանդակի վրա, արագ տեխափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Մեզ հայտեցին որ երեխայի սիրտը 10 տոկոսով է աշխատում, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, շատ ենք ուշացրել, մի քանի անգամ գրանցվեց սրտի կանգ, որոշ ժամանակ անց հայտնեցին երեխայիս մահվան ցավալի լուրը: Պետք է նշեմ որ այդ օրը հունիսի 7-ին, սկսած Հերացու պոլիկնիլիկայից ժամը 12-ից մինջև երեկոյան 19.00, Արաբկիր հիվանդանոց, պարբերաբար զանգահարել եմ ՀՀԱՆ թեժ գիծ, տեղյակ պահելով դեպքերի զարգացումը ,մինչև մահվան լուրը, սակայն ոչ մի սրտացավ արձագանք չեմ ստացել: Միայն հունիսի 11-ին, առողջապահության նախարարությունից զանգ է տալիս ոմն Գայանե և մոտ մեկ ժամ փորցում է ինձ համոզել որ պատվաստումը և դրա հետևանքները չեն կարող մեր երեխայի մահվան պատճառ հանդիսանալ, խոսակցության բոլոր ձայնագրությունները, անհնրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել:
Այսպիսով, իմ բոխոքը կայանում է նրանում, որ ես պահանջում եմ օրենքով սահմանված կարգով, իմ երեխայի մահվան պատճառ հանդիսացող բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Միանշանակ նկատի ունեմ Հերացու անվան «Մանուկ» պոլիկնիլիկայի, որտեղ հաշվառված է եղել իմ երեխան, բոլոր այն բժիշկներին, որոնց անտարբերության, ինչու ոչ, մասնագիտական տարրական գիտելիքների, հասարակ մարդկային հոգատար և սրտացավ վերեբերմունքի իսպառ բացակայության պատճառով այսօր իմ հինգ ամսական բալիկը մեզ հետ չէ: Փաստացի նրանք պարտավոր էին, հաշվի առնելով մեր նկարագրած և ակնհայտ երևացող արդեն իսկ սրացող վիճակում գտնվող սիմտոմները համարեյին ահազանգ և գոնե րոպե առաջ մեզ ուղղորդեյին հիվանդանոց, որի արդյունքում գուցե հնարավոր լիներ փրկել երեխայիս կյանքը: Բողոք ունեմ նաև, առողջապահության նախարարության թեժ գծի այն աշխատակիցներին, ովքեր լսել և անպատասխան են թողել իմ բոլոր օգնության խնդրանքներով արված զանգերը, արհամարելով դրանք: Այդ թվում նաև բողոք ունեմ առողջապահության նախարարության լրատվական բաժնի ղեկավարության դեմ։ Հունիսի 9ին առողջապահության նախարարության ֆեյսբուքյան օֆիցալ էջում հրապարակվեց նյութ որտեղ սուտ տեղեկություններեյն հրապարակած, և առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայիս մահե նշված էր որպես սրտի բնածին արատ ։ Սակայն իմ բազմաթիվ զանգերից հետո նյութը հեռացվեց համացանցից: