Թռչող սարքերի (ԹՍ) ստեղծումից և ռազմական ոլորտում կիրառումից ի վեր ընթանում է մշտական պայքար ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև: Սակայն այս հակառակորդ զորատեսակների շփման ոլորտում կա մի գիծ, որից այն կողմ սկսվում է նրանց համագործակցությունը: Որն է այդ նուրբ ու զգայուն սահմանը, այս ուղղությամբ մասնագետները տարբեր ժամանակներում ունեցել են ամենատարբեր կարծիքները:
Ներկայումս ռազմատեխնիկական և քաղաքական համաշխարհային զարգացումները նորանոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել ՀՀ ԶՈւ-ին: Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք մեղմանալու միտումներ չունեն: Մեզանից պահանջվում են համարժեք պատասխաններ, որոնք պետք է քննարկել և, թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարելով, կիրառել մեր պայմաններում: Այս դինամիկ տեմպերից դուրս մնալով` մենք կարող ենք ի վերջո վտանգել պետության անվտանգության երաշխիքները:
Ամբողջությամբ՝ razm.info
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր էջում գրել է. «Ութ տարվա հոդված, որը այսօր չափազանց ակտուալ է»: