Աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին խաղերը
Advertisement 1000 x 90

Աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին խաղերը

Ֆուտբոլի աշխահի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին: Պայքարի մեջ են մտնում G, H խմբերը:

Երևանի ժամանակով 18:00-ին կմրցեն Ճապոնիայի և Լեհաստանի, ինչպես նաև Սենեգալի և Կոլումբիայի ընտրանիները: Այս խմբում 4-ական միավոր ունեն Ճապոնիայի և Սենեգալի թիմերը: 3 միավոր ունի Կոլումբիան: 0 միավորով է Լեհաստանը:

G խմբի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Պանաման կմրցի Թունիսի, Անգլիան՝ Բելգիայի հետ: Այս խմբի խաղերը ոչինչ չեն որոշում փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել են Անգլիան ու Բելգիան, որոնք 2 խաղերից ունեն 6-ական միավոր: Պանաման և Թունիսը միավոր չունեն: