Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «baltnews.lv-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը բացահայտել է 2000 թվականին Արցախի հարցի շուրջ բանակցությունների մի քանի ուշագրավ մանրամասներ… Վերհիշելով ապրիլին տեղի ունեցած Քի Ուեսթյան բանակցությունները՝ Տրուբնիկովն ասել է. «Ղարաբաղի պարագայում մենք դրական իրավիճակում էինք… Հանգուցյալ Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը, գումարած Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում… Մենք գտել էին բանաձևը. արժույթի միջազգային հիմնադրամի փողերով մենք ապահովում էին միջանցքը Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից մինչև Ստեփանակերտ… Բայց Հեյդար Ալիևին…Նա սկզբից ոչ մեկի հետ չէր կիսվում,բայց երբ պատմեց իր մերձավորներին,նրանք ընդդիմացան ասելով.«Ինչպե՞ս…Մենք պետք է մեր տարածքներից տանք…»»:
Վ.Տրուբնիկովը նաև նշել է,որ նախատեսվում էր Արցախյան հակամարտության տարածաշրջան մտցնել խաղաղապահ ուժեր,որոնք ներկայացնելու էին ԱՊՀ երկրները…
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի,ՌԴ հերոսի, ՌԴ բանակի գեներալի և ՌԴ ԱԳՆ-ում բավական բարձր պաշտոններ զբաղեցրած Վ.Տրուբնիկովի այս հայտարարությունը սկանդալ կարող է առաջացնել Բաքվում, քանի որ Հեյդար Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, որը Ադրբեջանի ներկայիս նախագահն է, չի ընդունում այն,որ իր հայրը ժամանակին համաձայնվել է գնալ փոխզիջման և Արցախին տալ անկախություն… Տրուբնիկովի նշած միջանցքները հավանաբար Ադրբեջան-Նախիջևան և Գորիս-Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ միջանցքներն են…
Տրուբնիկովը նաև բացահայտում է,որ հենց Հեյդար Ալիևի պատճառով են ձախողվել Քի Ուեսթյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը, քանի որ վերջինիս շրջապատը ակնհայտորեն Հեյդար բաբային մեղադրել է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ՝ հողերը հանձնելու մեջ…
Համոզված եմ,որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ պատասխանով հանդես կգա և կմեղադրի Տրուբնիկովին ստախոսության մեջ… Սակայն դա այդքան էլ էական չէ…
Հ.Գ. Ի դեպ, ըստ Վ.Տրուբնիկովի, Քի Ուեսթում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) բանակցությունների ակտիվ մասնակից է եղել նաև Արցախի Հանրապետությունը…»: