
Բանակում գոյություն ունի «սպայի պատիվ» հասկացություն, և եթե գնդում կամ դիվիզիայում սպան արատավորում է իր պատիվը, ապա սպայի պատվի դատարանը դատում է այդ սպային: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Երկրապահ կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանի սկանդալային գործի հետ կապված իրավիճակը: