
Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հերթական օրը կկայանա ևս երկու հանդիպում:
Երևանի ժամանակով 18:00-ին Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի ընտրանու դեմ:
Ավելի ուշ՝ 22:00-ին, Բելգիայի ազգային ընտրանին Դոնի Ռոստովի կենտրոնական մարզադաշտոմ կփորձի հաղթել «ծագող արևի երկրին»՝ Ճապոնիային:
Մունդիալի քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճել են Ուրուգվայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և թիմերը: