Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները որակում է որպես արհամարհանք համանախագահ երկրների նկատմամբ: ԱԳՆ խոսնակն ասաց, որ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով:

«Մենք շարունակաբար  այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,- ասաց Տիգրան Բալայանը:



Նման նյութեր