Մարզական լրագրողները տոնում են մասնագիտական տոնը
Advertisement 1000 x 90

Մարզական լրագրողները տոնում են մասնագիտական տոնը

Մարզական լրագրողները տոնում են իրենց մասնագիտական տոնը:

1994 թվականից ի վեր հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների միջազգային օր:

«Հարգելի՛ գործընկերներ՝ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ:
Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը:

Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»,- իր շնորհավորանքի խոսքում ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: