
Անահիտ Բախշյանի գրառումը.
Երևանի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներ, ջրցան մեքենաները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվալու: Վաղո՜ւց չենք հանդիպում, կարոտել ենք օրվա տարբեր ժամերին նրանց տեսնել Երևանի փողոցները ջրելիս, հատկապես այս շոգերին: Դե՛, ձեզ տեսնենք, շքերթը սկսեք: