Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով առնվազն երեք մարդ զոհվել, ավելի քան 3,4 հազարը ջերմահարվածով հոսպիտալացվել է հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել է Ճապոնիայի Գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է նաև արտակարգ իրավիճակների նախարարության և շտապ օգնության գործառույթները:
Ընդհանուր առմամբ մեկ շաբաթում երկրում հոսպիտալացվել է 3 473 մարդ, ինչը 5,2 անգամ ավելի է քան հունիսի 18-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում: Անցյալ շաբաթ ջերմաչափերի սլաքները վստահորեն մնացել են Ցելսիուսի 30 աստիճանի նշագծից բարձր: 2017 թվականին շոգի պատճառով երկրում զոհվել է 44 մարդ, տասնյակ հազարավորներ հայտնվել են հիվանդնոցներում: Իշխանությունները մարդկանց կոչ են անում հնարավորինս ավելի շատ հեղուկներ գործածել, ծածկել գլխարկներ և ջանալ շատ ժամանակ չլինել արևի տակ: