Մանվել Գրիգորյանի՝ Կենդանաբանական այգի տեղափոխված արջերն ու վագրը դեռ ողջ են, բայց գտնվում են կարանտինում. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի՝ Կենդանաբանական այգի տեղափոխված արջերն ու վագրը դեռ ողջ են, բայց գտնվում են կարանտինում. aysor.am

Մանվել Գրիգորյանի ամառանոցից Կենդանաբանական այգի տեղափոխված արջերն ու վագրը ողջ են և ներկայումս գտնվում են կարանտինային կենտրոնում՝ մասնագետների հսկողության տակ, Aysor.am-ին տեղեկացրեց Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։

Նրա խոսքով՝ կենդանիները այգի տեղափոխվել են առողջական խնդիրներով, և նրանց արտաքին տեսքը չի համապատասխանել կենդանու տվյալ տեսակին։ Նրանք բոլորն էլ ունեն քաշի հետ կապված խնդիրներ։

«Վագրն ունի ողնաշարի հետ կապված խնդիր, ինչպես նաև հետին վերջույթների խնդիր։ Իսկ արջերի մոտ հյուծված վիճակ է։ Դա խոսում է այն մասին, որ կենդանիները պահվել են ոչ ճիշտ պայմաններում և իրենց տեսակին ոչ բնորոշ կերակրատեսակներ են տրվել նրանց», – ասաց Ասատուրյանը։

Կենդանաբույծը դժվարացավ ասել՝ կվերականգնվե՞ն կենդանիները, թե՞ ոչ, քանի որ նրանք երկար ժամանակ են պահվել նման պայմաններում։

«Կենդանիները գտնվում են հատուկ կերակրման ռեժիմում», – ասաց Ասատուրյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցից Կենդանաբանական այգի տեղափոխվել էր երկու արջ՝ էգ ու արու և մեկ վագր։

aysor.am



Նման նյութեր