Արամեն «Նաիրի» բժշկական կենտրոնում է. երգչին վիրահատել են. aysor.am
Advertisement 1000 x 90

Արամեն «Նաիրի» բժշկական կենտրոնում է. երգչին վիրահատել են. aysor.am

Այսօր Նաիրի բժշկական կենտրոնում վիրահատվել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց երգչի պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը՝ մեկտեղ հավելելով, որ Արամեի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, թեթև խնդիր էր, որն արդեն չեզոքացվել է:

«Հենց նոր մեզ հայտնեցին, որ որևէ լուրջ խնդիր չկա, վիրահատությունն արդեն բարեհաջող ավարտվել է, նրան շուտով պալատ կտեղափոխեն: Հիվանդանոցում ընդամենը մեկ օր է մնալու»,- մանրամասնեց պրոդյուսերը:

Սյոմա Կոդաբաշյանը վստահեցնում է՝ ընդամենը 3 օրից Արամեն կվերադառնա իր բեմական գործունեությանը: