2018 թվականի հունվարից մինչև հունիս աշխարհում 66 լրագրող է սպանվել
Advertisement 1000 x 90

2018 թվականի հունվարից մինչև հունիս աշխարհում 66 լրագրող է սպանվել

2018 թվականի առաջին վեց ամիսներին վաթսունվեց լրագող է զոհվել 22 երկրներում: Այս տվյալները բերվել են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ հուլիսի 3-ին Ժնևում հրապարկաված զեկույցում, կազմակերպություն, որը համաշխարհային հանրակցությանը կոչ է անում ձեռնարկելու գործուն միջոցներ հակամարտությունների գոտիներում զանգվածային լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովման համար, հայտնում է ТАСС-ը:

Ընդգծվում է, որ «2018 թվականի հունվարից մինչև հունիս 22 երկրներում սպանվել են 66 լրագրող»: Դա գրեթե մեկ երրորդով ավելի է, քան՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, երբ արձանագրվել էր 50 մարդու մահ: Մահերի ընդհանուր թվի կեսից ավելին, նշել է PEC-ը, 2018 թվականի հունվար – հունիսին բաժին է ընկել Աֆղանստանին (11 զոհված), Մեքսիկային (8), Սիրիային (7), ԱՄՆ-ին (6) և Եմենին (5): Կազմակերպությունը խորապես անհանգստացած է նաև վերջին վեց ամսում չորս լրագրողի սպանության առթիվ Հնդկաստանում, այդ թվում մեկինը՝ Քաշմիրում: Երեք թղթակիցներ են սպանվել Բրազիլիայում, այդքան էլ Էկվադորում և Ֆիլիպիններում:

Երկուական լրագրող՝ Գազայի հատվածում, Գվատեմալայում և Պակիստանում, մեկականը՝ Բանգլադեշում, Կլումբիայում, Հաիթիում, Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբերիայում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Սալվադորում և Սլովակիայում:

«PEC-ը վճռականորեն դատապարտում է այդ հարձակումները և կառավարություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»,- ասված է զեկույցում:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել է 2004 թվականին, ունի ՄԱԿ-ին կից կոնսուլտատիվ կարգավիճակ: Վիճակագրության մեջ, որը վարում է կազմակերպությունը, արտացոլված են լրագրողների սպանությունների դեպքերը մասնագիտական պարտականությունները կատարելիս: Տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների տվյալները:



Նման նյութեր