Եթե մեկը կա, որ կասկածում ա ասածներիս վրա, թող էդ միլիոնը նվիրի ու նստի վայելի, տեսնելով ինչեր եմ անում… Բակուր Մելքոնյան
Advertisement 1000 x 90

Եթե մեկը կա, որ կասկածում ա ասածներիս վրա, թող էդ միլիոնը նվիրի ու նստի վայելի, տեսնելով ինչեր եմ անում… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանի հրապարակումը.

Մի քանի ամիս ա տուն եմ փնտրում , որ հին տունս փոխեմ, էլ չենք տեղավորվում՝ համ պահեստներ, համ օֆֆիսներ, համ էլ նույն տարածքում ապրում ենք:

Շատ կարճ ժամանակում հասկացա, որ էլի ֆինանսապես չեմ ձգի, որ բիզնես ու տունը առանձին դարձնեմ ու սկսեցի նայել մի փոքր մեծ հողատարածքով (800-ից բարձր) տուն, որ տեղավորվենք:

Մի հատ հարմարը սայթով տեսա, ուրախացա, 150 000 դոլլար: Զանգեցի: Խայտառակ եղա: Պարզվեց մի զրո պակաս եմ տեսել…: Հլը բրոկերն էլ ասում ա, այ ախպեր հլը արի նայի, մի 2 միլիոն դոլար փող ա դրել: Ասում եմ հայտնի բիզնեսմեններից ա՞, ինչ ո՞ր բրենդ ունի, միջազգային ցանց ունի՞: Ասում ա չէ այ ախպեր, ինչի՞ ես հարցնում: Ասում եմ, որովհետև 16 տարի ա ընտանիքով բիզնեսով եմ զբաղվում, առավոտից իրիգուն տանջվում ենք, վազվզում ենք, արդեն Հայաստանում և երկրից դուրս 40-ից ավել կետեր ունեմ, բայց բրոկեր ընկերս էն գլխից ասեց՝ ապեր, օրինակ Մոնումենտի հետ գործ չունես, եթե տունդ վաճառելուց հետո մի հատ 0 կողքը չես կարանալու ավելացնել…
Ախր 2 միլիոն դոլարանոց տուն սարքելու պարագայում, իմ պատկերացմամբ, էդ մարդը երկրի զարգացման և սոցիալական ծրագրերին գոնե մի 200 000 $-ի մասնակցություն պիտի ունենա ու հաստատ հայտնի մարդ լինի: Ախր ոնց ա կարելի, որ մեր նման աղքատ երկրում մի քանի միլիոն դոլարանոց լիքը տներ կան, բայց հայկական մի քանի միլիոնանոց միջազգային բիզնեսներ չկան, հայկական հայտնի միջազգային բրենդներ չկան…

Եթե ինձ մեկը 1 միլիոն դոլար նվիրի, նույնիսկ այդ պարագայում, որ առանց չարչարանքի փողը հայտնվի մոտս, մեկա տուն չեմ առնի, մեկա պորշ չեմ առնի… Ախր էնքան հավես ծրագրեր կա, որ կարելի ա իրականացնել, համ երկիրը հզորացնել, համ հաճույք զգալ քո արածից, համ ու էլի լիքը համ-եր…

Հ. Գ. Եթե մեկը կա, որ կասկածում ա ասածներիս վրա, թող էդ միլիոնը նվիրի ու նստի վայելի, տեսնելով ինչեր եմ անում…