Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով:

ՀՀ եռագույնով ներկված շենքի լուսանկարն ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով ադրբեջանցիների անտեղյակությունը ծաղրելու պատճառ:

Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները շփոթելն Ադրբեջանում նոր երևույթ չէ: Պատճառը Կոլումբիայի պետական դրոշի գույների նմանությունն է հայկականին. այն է՝ դեղին, կապույտ և կարմիր:

Բաքվի Flame Towers աշտարակները համարվում են երկրի ամենաբարձր երկնաքերերը: Դրանց շինարարությունն ավարտվել է 2012 թվականին: Շենքերն ամբողջությամբ պատված էն LED էկրաններով: