Անահիտ Բախշյանի հրապարակումը.
Արդեն 3 դեպքի մասին են ինձ հայտնել, երբ դպրոցներում տնօրենների մրցույթների ԿԳՆ ներկայացուցիչները մրցույթի չեն ներկայանում ու համարելով, որ մրցույթն իրավազոր չէ, թեկնածուների գործերն ուղարկում են ՀՀ փոխվարչապետին:
Հասկանում եմ, որ կարգը հստակ չի սահմանում, թե երբ կառավարման խորհրդի քվորումն ապահովվում է, բայց ԿԳՆ ներկայացուցիչը չի ներկայանում, արդյո՞ք սա նշանակում է, թե մրցույթն իրավազոր չէ կամ մի այլ դպրոցում կառավարման խորհրդի անդամներին գյուղի համայնքը 2 անգամ էլ թույլ չտվեց մտնել դպրոց ու մրցույթը չկայացավ, սա է՞լ է նշանակում, որ մրցույթն իրավազոր չէ: Կարծում եմ, այս 2 դեպքերում մրցույթը ոչ թե իրավազոր չէ, այլ պարզապես չի կայացել, հետևաբար հավակնորդների գործերը ՀՀ փոխվարչապետին ուղարկելը ճիշտ չէ: