Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 5-ին կմեկնի Սյունիքի մարզ։ Այդ մասին վարչապետը տեղեկացնում է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաև՝ դահլիճային հանդիպում Քաջարանում: Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,- գրել է Փաշինյանը: