Քվեբեկում, շոգ և խոնավ եղանակի պատճառով առաջացած բարդությունների հետևանքով, 16 մարդ մահացել է, հայտնում է CTV-ն:
Բարձր ջերմաստիճանը գրանցվել է Կենտրոնական և Արևելյան Կանադայի մեծ մասերում: Ակնկալվում է, որ դժոխային շոգը առնվազն երկու օր կշարունակվի:
Մոնրեալի առողջապահության ներկայացուցիչներն ասում են, որ 11 հոգի մահացել է, ևս չորսը մահացել են արևելյան շրջանում: Ըստ նրանց, ևս մեկ մահ կարող է կապված լինել շոգ եղանակի հետ: