Թայլանդի քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին ու ուսուցիչներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թայլանդի քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին ու ուսուցիչներին

Թայլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում արգելափակված 12 դպրոցականները, ովքեր միևնույն ֆուտբոլային ակումբի խաղացողներ են, ու նրանց 25-ամյա մարզիչը կարողացել են փոխանցել հարազատներին գրված նամակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թայլանդի ռազմածովային ուժերի լողորդների թիմը, որն այս օրերին աշխատանքներ է տանում քարանձավում, թվիթերում հրապարակել է նամակի լուսանկարները: Նամակը գրված է տետրի վեց էջի վրա, որոնք երեխաները փոխանցել են այն լողորդի հետ, ով հուլիսի 6-ին նրանց էր հանձնել հարազատների նամակը: Նշենք, որ 11-16 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստների ծնողներն ու բարեկամներն արդեն երկու շաբաթ է՝ բնակվում են քարանձավի մուտքի մոտ գտնվող վրանային ճամբարում:

«Մեզ մոտ ամեն բան լավ է, բոլորն առողջ են, մի անհանգստացեք: Երբ դուրս գանք, շատ ենք ուզում տարբեր համեղ ուտելիքներ ուտել: Երբ դուրս գանք, ուզում ենք անմիջապես տուն գնալ: Հարգելի ուսուցիչներ, խնդրում ենք՝ դեռ մեզ շատ տնային հանձնարարություն մի տվեք»,- գրել էին աշակերտները: