ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը: