
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը երկրպագության է դրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Հավատացյալների երկրպագության համար այն դուրս է բերվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Սուրբ Գեղարդը տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ Երեկոյան ժամերգության ավարտը: