Խոսում ենք ոչ թե Աշոտի նկատմամբ ուշադրության, այլ մնացած երեխեքի նկատմամբ՝ անհասկանալի անուշադրության մասին. Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

Խոսում ենք ոչ թե Աշոտի նկատմամբ ուշադրության, այլ մնացած երեխեքի նկատմամբ՝ անհասկանալի անուշադրության մասին. Սյունե Սևադա

Սյունե Սևադայի հրապարակումը.

Աշոտը զինվոր է, և Փաշինյանը հստակ-ուղիղ՝ իր որդու՝ Արցախում ծառայելու մասին խոսելիս, օրինակ ծառայելիս շատ կարևոր մեսիջ էր ուզում հասցնել՝ Աշոտը հասարակ զինվոր է՝ բանվորի որդու, գիտնականի որդու, բիզնեսմենի որդու, բոլոր-բոլոր որդիների պես, որոնք գնալու են բանակ։ Ու էսօր կադրերում երևում էին նույն բանվորի, գիտնականի, բիզնեսմենի որդիները՝ նույն ձև շիվարած հայացքով, քաչալ, լարված դիմագծերով։

Ի՞նչ արեց մեդիան։ Մեդիան ցույց տվեց, որ ինչքան էլ իրավիճակ փոխվի, իրենց գործը «շեֆին», «շեֆենց» նկարելն է՝ անգամ երբ էդ «շեֆը» կոկորդով մեկ բղավում է, որ չկան շեֆեր, չը-կան, չպիտի լինեն այլևս։

Աշոտը զինվոր է, որին նկարում էին այսօր, ամեն մի շարժը, ու էս ամենին նայելով ժողովուրդը հուզվում էր։ Հետևի ֆոնին էլ բանվորի, բիզնեսմենի, գիտնականի երեխեք-զինվորներն էին, նույն Աշոտի հասակին, նույն Աշոտի քաչալով, նույն Աշոտի շիվարած դեմքով։ Հանրությանը, վստահ եմ, հետաքրքիր էին նաև էդ երեխեքի հույզերը, ապրումները, սպասելիքները։Բայց իրենց չէին նկարում, խոսացնում, որովհետև մեդիան ունի «շեֆենց» նկարելու հոգեբանություն, ու մինչև էս հոգեբանությունը՝ շատ կոշտ ու քրթոցով չփոխվի, ոչ մի իրավիճակ տվյալ ոլորտում չի փոխվելու։ Ու հավանաբար էս ամենը հենց իրենց էլ պիտի դուր եկած չլինի՝ նայելով Փաշինյանի դեմքի լարվածությանը, ուղղակի էնպիսի վիճակում էին, որ հեչ նկատողությունների ժամանակ չէր։ Հա, էս ամենն իսկապես անսովոր էր մեզ համար, և ուշադրությունը հասկանալի է, բայց խոսում ենք ոչ թե Աշոտի նկատմամբ ուշադրության, այլ մնացած երեխեքի նկատմամբ՝ անհասկանալի անուշադրության, ու իրենց՝ արհեստականորեն երկրորդ պլան մղելու մասին։ Երբ կարելի էր Աշոտին էլի կենտրոնում պահելով մնացածի հետ էլ զրուցել, նկարել և այլն։

Հին՝ փչացած տարբերակով աշխատելով, դուք մոլախոտ կսարքեք անգամ ամենաառողջ հումքը։ Տխուր ու տգեղ էր՝ եթե անկեղծ։
Բարի ծառայություն բոլոր տղաներին։