
Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանում է: Հայաստան նա այցելել է երեխաների ու կնոջ հետ միասին, հեղափոխությամբ ոգևորված:
Լրագրողը վարչապետի տնից նրա հետ միասին ուղևորվել է մարզասրահ, այնուհետ կառավարության ղեկավարի մեքենայով շրջել, հասել մինչև աշխատավայր: Ճանապարհին հասցրել է իմանալ Ն. Փաշինյանի ժամացույցի ու կոստյումի արժեքը, թե որքան աշխատավարձ է նա ստանում, թե որքանով են նրան խանգարում թիկնապահները, ինչ արժեք ունի վարչապետի հեռախոսն ու տասնյակ այլ հարցեր, որոնք ոչ մի կապ չեն ունեցել քաղաքականության հետ: