
Աշխարհում և հատկապես տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ֆոնը կարող է փոխվել աշնանը: Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ը, կարծես, հաշտության եզրեր են գտնում, այսինքն՝ Թրամփն ուշադրությունը կենտրոնացնելու է Իրանի վրա. լարվածության նոր առանցքը ՝ Սիրիա-Թուրքիա-Նախիջևան-Իրան-Ադրբեջան: Սա մեզ վրա չազդել չի կարող, և այս ամենին ադեկվատ արձագանքելու համար պետք է ընտրված խորհրդարան և ձևավորված կառավարություն: