Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան: Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կարո՞ղ ենք սպասել, Մնացականյանը պատասխանեց. «Կարող ենք առաջին հերթին սպասել մեր (ԱԳ նախարարների, – խմբ.) հանդիպմանը, որի նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան»:
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին՝ Բրյուսելում: